Համացանցում հայտնվել է ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի դստեր և Մարինա Չատինյանի որդու հարսանեկան խնջույքից մի հատված:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է հունիսի ամսին, իսկ հարսանեկան միջոցառումը տեղի է ունեցել «Փարավոն» ռեստորանային համալիրում:

Հարսանեկան խնջույքին ներկա են եղել իշխանական ողջ էլիտան:
Տեսանյութում երևում է, որ նույն սեղանի շուրջ նստած են ՀՀ նախագահ ՍԵրժ Սարգսյանը, առաջին տիկին՝ Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մանվել Բադեյանը:

Նշենք, որ ԱԺ պատագամավոր Մանվել Բադեյանի աղջիկը հարսանեկան խնջույէի ժամանակ իր հրաշալի «Հալելուա» երգի կատարումով զարմացնում է հյուրերին:

Հիշեցնենք, որ «Բարս» անշարժ գույքի հիմնադիր Մարինա Չատինյանի մյուս որիդին էլ՝ Վիգեն Չատինյանն ամուսնացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր՝ Գայանե Քոչարյանի հետ:

Ստորև կարող եք դիտել Արիկ Չատինյանի և Մարիամ Բադեյանի ֆեյսբուքյան լուսանկարները: