Այսպես կոչված «Դմանիսից մարդիկ»՝ Վրաստանի տարածքում մահացած հին բնակիչներ պարբերաբար օգտագործել են ատամի փայտիկներ սնունդի մնացուկները մաքրելու համար: Այս մասին Proceedings of the National Academy of Sciences գիտական պարբերականում տված հոդվածում հայտնում են գիտնականները: Այս մասին հայտնում է Грузия Online-ը: 
Ավելի քան 20 տարի առաջ պալեոնտոլոգները Վրաստանում Դմանիս քաղաքի մոտ հայտնաբերել են Homo erectus(ուղիղ քայլող մարդու) նախատիպերից մեկի մնացորդները: Այս քարացումների տարիքը 1.77 մլն է, ինչը հնարավորություն է տալիս մեր տեսակի առաջին ներկայացուցիչներ Եվրոպայի տարածքում:
Դրանք բացահայտած Դավիդ Լորկիպիձեն Վրաստանի ազգային թանգարանից և նրա գործընկերները բացահայտել են նրանց կյանքի անսովոր մանրամասներ՝ ուսումնասիրելով ատամի էմալի և ներքին ծնոտի վնասները:

Այսպես ատամի և ծնոտի ոսկորների վրա եղել են բազմազան զուգահեռ և հարաբերական խորը քերվածքները, որը սովորաբար ասոցացվում է ատամի փայտիկների սխալ օգտագործմամբ:

Տվյալ փաստը, ինչպես ենթադրում է Լորդկիպանիձեն և նրա գործընկերները խոսում են այն մասին, որ Դմանիսի մարդիկ կարողացել են պատրաստել ատամի փայտիկներ և պարբերաբար դրանք օգտագործել: Չնայած դրան դմանիսցիները տառապել են կարիեսով, ատամի նյարդերի բորբոքումով և բերանի խոռոչի այլ խնդիրներով ծնոտի վրա բավական մեծ ճնշման պատճառով: