Եվրախորհրդարանը հաստատել է Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի համաձայնագիրը: Համապատասխան որոշումը Բրյուսելը ընդունել է այսօր ԵԽ-ի լիագումար նիստի ժամանակ:
«Վիզային ռեժիմի դյուրացումը թույլ կտա նոր ուժ հաղորդել համագործակցությանը, մասնավորապես բարձրացնել քաղաքացիների շարժունակությունը: Նոր օրենքները արագացնում են վիզա տրամադրելու գործընթացը(որոշումը կընդունվի 10 օրվա և արտառոց դեպքերում երկու օրվա ընթացքում), այն ավելի էժան է դարձնում (դիմումը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 35 եվրո) և կազատի նրանց թղթաբանությունից(անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կրճատվել է բնակչության որոշ դասի համար, մասնավորապես մերձավոր հարազատների, պաշտոնական պատվիրակության անդամների, ուսանողների, դասատուների, գործարարների և գիտնականների համար):
Միաժամանակ խորհրդարանը հիշացրել է, որ հունվարի 10-ին ուժի մեջ է մտել Հայաստանի կառավարության որոշումը վերացնել վիզային ռեժիմը ԵՄ և Շնեգենյան գոտու քաղաքացիների համար:
Վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրումը կանխատեսված է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրով և ուղղված է ԵՄ-ի և հետխորհրդային վեց պետության՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի ավելի սերտ համագործակցությանը: