Այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և պատվիրակության անդամ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն ամփոփեցին ԵԽԽՎ նստաշրջանն ու իրենց բարձրացված հարցերն այնտեղ:

Դ. Հարությունյանի խոսքերով` ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հարց բարձրացրեց հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված` նշելով, թե ինչպիսի խախտումներ է իրականացնում Ադրբեջանն այդ հարցում և թե ինչ վիճակում է գտնվում հայ ռազմագերին:

Պատվիրակության ղեկավարի խոսքերով` ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ խոսել է սառեցված հակամարտությունների մասին:

Դ. Հարությունյանն այդ ամբողջ օրերից առանձնացրեց հատկապես հոկտեմբերի երկուսին տեղի ունեցած նախագահի ելույթը, որին կրկին հետևեցին պատգամավորների հարցերը: «Նախագահի ելույթը շատ հետաքրքիր հարցադրումներ էր պարունակում: Այն շեշտադրումը, որ արեց նախագահը, շատ հետաքրքիր էր», - նշեց նա: