Ֆրանսիացի պատգամավոր Ֆիլիպ Լե Ռայը տուգանվել է 1,3 հազար եվրոյով իր գործընկերոջ ելույթի ժամանակ հավի նման կչկչալու համար: Հայտնում է The Guardian-ը:
Լե Ռայը նախագահական մեծամասնության համար միության և լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր է: Քաղաքական գործիչը չորս ամսվա իր աշխատավարձի չափով տուգանվել է Ազգային ժողովում Վերոնիկա Մասսոնիի ելույթի ժամանակ հավի նման կչկչալու համար: Ֆրանսիայում հավի հետ համեմատությունը հավասար է վիրավորանքի: Այդ պատճառով լսելով նման ձայներ իր գործընկերոջից Վերոնիկան դադարեցրել է և պատասխանել .«Դադարեցրեք, ես հավ չեմ»: