«Տավուշի մարզի Կոթի համայնքը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 2,5 կմ հեռավորության վրա։ Ռմբակոծված տներով այս գյուղում, սակայն, ստեղծվել է ծայրահեղ ծանր իրավիճակ, մարդիկ օրվա հացը գնելու հնարավորություն չունեն։

«Ժողովուրդ»–ի թղթակիցն այցելեց գյուղի բնակիչ Եղիշեի խանութը, որը 12 տարի է, ինչ գործում է։ Այդ պահին խանութպանը լրացնում էր գյուղացիների պարտքերի 29-րդ տետրը: Նրա խոսքով՝ մարդու համար աոաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հաց, մակարոն, բրինձ, ձեթ, սիգարետ գնելով՝ մոտ 60-70 ընտանիք արդեն հասցրել է 4 միլիոն դրամի պարտք կուտակել։ Իսկ կուտակած պարտքերն էլ վճարում են միայն թոշակից թոշակ։

«Մարդիկ 250-դրամանոց թարմ հացը չեն գնում, սպասում են՝ հնանա, որպեսզի 150 դրամով գնեն»,- նկարագրեց խանութպանը։ Այդ պահին մեկ այլ կոթեցի՝ Աշոտ Սեփխանյանը, ահա թե ինչ խնդրեց «Ժողովուրդ»–ին. «Գնաս տի գրիլ, չէ՛։ Գրի, որ Հայաստանի ծայրամասում մի անբախտ գեղ կա, ու ոչ մեկն էլ ուշադրություն չի դարձնում, դուզն եմ ասում։ Գեղըմը մի 10-12 կոմիսիոն կա, մեր ղեկավարները դրանք են, կուզենան՝ մեզ կսպանեն կամ էլ ոչ»։ Ու այս ֆոնին աղետալի է տեսնել, թե ինչ շռայլություն է թույլ տալիս ՀՀ կառավարությունը կամ Սերժ Սարգսյանը՝ Փոստանջյանի ասած խաղատներում»,–գրում է «Ժողովուրդ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: