Առաջինը, ով ողջունեց Ադրբեջանի նախագահի վերընտրումը, Վրաստանի գնացող նախագահ Սաակաշվիլին էր, ով այդ կերպ նաև հույս հայտնեց, որ վրաց-ադրբեջանական համագործակցությունը հետագայում նույնպես կշարունակվի: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Ադրբեջանցի շատ փորաձգետներ նշել են, որ Ալիևը կընտրվի հինգերերորդ, տասնհինգրորդ անգամ», - նշեց նա, հավելելով, Ադրբեջանում ընտրությունների ընթացքը որոշում են Հեյդար Ալիևի եղբայրները, այսինքն՝ Իլհամ Ալիևի հորեղբայրները: «Ինչպես հրեղբայրները որոշեն», - նշեց նա:

Անդրադառնալով Ալիևի վերընտրության ազդեցությանը Հայաստանի վրա, քաղաքագետը նախ հիշեցրեց, որ ընտրություհններից մի օր առաջ ադրբեջանիցները ձեռնարկել են սադրանք՝ կրակելով Տավուշի մարզի գյուղերից մեկի ուղությամբ և պատճառել մարմնական վնասվածքներ:

«Հրադադարի խախտման ժամանակ նշում են, որ մենք ենք առաջինը սկում: Ալիևի վերընտրումից հետո մենք կրկին տրվելու ենք ադրբեջանցիների սադրանքին: Մենք պարտավորված կմնանք հանդուրժել այդ սադրանքները», - նշեց նա:

Քաղաքագետի խոսքերով, սադրանքներին պետք է պատասխանել համարժեք, նույնիսկ ավելի, բայց դա, նրա խոսքերով, չի հանգստացնում ադրբեջանցիներին: Նա նշեց նաև, որ Ադրբեջանում գիտեն, մեզ չի զարմացնում այդ կրակոցը, սադրանքը և նրանք սադրանքի են ենթարկում շրջակա միջավայրին:

«Հիմա Թուրքիային էլ ձեռնտու չէ, որ Ղարաբաղի համար պատերազմ սկսվի և հայ-ադրբեջանական գոտում դեպքերը զարգանան: Իրանը կտրականապես դեմ է ու միշտ դեմ կլինի այդ հակամարատությանը, դա ձեռնտու չէ նաև Ռուսաստանին:Ոչ մեկին ձեռնտու չէ դա, բացի Ալիևի ընտանիքից», - եզրափակեց քաղաքագետը: