Միլանի դատարանը կրկին հաստատել է ժամկետ, որի ընթացքում Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, ով ճանաչվել է մեղավոր ֆինանսական խարդախությունների մեջ, կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններ:
Սկզբում այդ ժամկետը եղել է հինգ տարի, սակայն վճռաբեկ դատարանը օգոստոսի սկզբին հաստատել էր, որ հանցագործության բնույթի հետ կապված արգելքի ժամկետը պետք է վերանայվի և կրճատվի: Հայտնում է Итар Тасс գործակալությունը:
Ենթադրվում է, որ ներկայիս դատական լսումները կտևեն մեկ օր, իսկ արգելքի ժամկետը կկրճատվի երեքից մեկ տարի: Ընդհանրապես արգելքը վերացնել հնարավոր չէ, քանի որ վերաքննիչ դատարանի որոշումից հետո դատավճիռը չունի հետադարձ ուժ:
Նոր նշանակված ժամկետը դեռևս կարող են բողոքարկել թե Բերլուսկոնին, թե իտալական դատախազությունը: Դրա համար կպահանջվի ևս մի քանի ամիս, սակայն դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո Սիլվիո Բերլուսկոնին այլևս չի կարողանա մասնակցություն ունենալ ընտրություններին որպես թեկնածու:
Միաժամանակ Իտալիայի խորհրդարանի վերին պալատը քննարկում է նախկին վարչապետից սենատորների շարքից հեռացնելու հարցը: Բերլուսկոնիի դեմ այստեղ աշխատում է մեկ այլ օրենք, որի համաձայն առաջադրվելու իրավունք չունեն երկու տարուց ավել ձերբակալվածները, իսկ Բերլուսկոնիին դատապարտել են երկու անգամ ավել ժամկետով: