Երկու տարեկան երեխայի սպանության մեջ, ում մարմինը բազմաթիվ դանակի հարվածներից ստացված վերքերով հայտնաբերվել է Օկտյաբրսկ քաղաքում, կասկածվում է երեխայի մայրը,ով այժմ ձերբակալվել է: Այս մասին հայտնել է իրավապահ մարմինների մոտ կանգնած աղբյուրը:
«Երեխայի նկատմամբ ատելությամբ դրդված հանցագործության համար ձերբակալվել է 1995 թվականին ծնված մայրը»,- Риа Новости գործակալությանն է հայտնել աղբյուրը:
Ռուսաստանի ՆԳՆ մամլո կենտրոնում հաստատել են ձերբակալության փաստը, սակայն մանրամասներ չեն ներկայացրել:
Ավելի վաղ Ռուսաստանի Սամարայի շրջանի քննչական կոմիտեին հայտնել էին, որ Օկտյաբրսկ քաղաքի կիրճերից մեկում հայտնաբերվել է երկու տարեկան երեխայի մարմին: Նրա հասցրել էին 20 դանակով հարված մեջքի վերևի հատվածում:
Տվյալ գործով քննչական մարմինները հարոցել էին քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի երկրորդ մասով (անօգնական վիճակում գտնվող մանկահասակի սպանություն):