Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը ներկայացրել է իր «Heart Attack» երգի տեսահոլովակը, որտեղ գլխավոր դերը խաղում է ամերիկացի դերասանուհի Քամիլա Բելլը:
Տեսահոլովակում ողբերգությունը, որը ծավալվում է Էնրիկեի և Քամիլայի միջև, իրենից ներկայացնում է դասական սիրային եռանկյունու շուրջ: Տեսահոլովակը սկսվում է կադրից, որտեղ երգիչը կանգնած է անդունդի եզրին և պատրաստ է թռիչք կատարել ներքև և հետագայում ֆլեշ-բեքների միջոցով հանդիսատեսը հասկանում է, թե ինչն է հասցրել հերոսին մինչև կյանքի վերջ տալու ցանկության: Պարզվում է, որ նա բռնացրել է իր սիրելի աղջկան մեկ ուրիշի հետ անկողնում: Մրցակցին հաշիվները լուծելուց հետո նա մեկնում է քաղաքի փողոցներով թափառելու` հիշելով բոլոր այն երջանիկ պահերը կյանքի, որ ապրել է իր սիրելիի հետ: