Բրիտանացի գիտնականներն այս հարցն ուղղել են հենց տղամարդկանց: Հարցում է անցկացվել ավելի քան 2000 տղամարդկանց շրջանում, որից պարզ է դարձել՝ տղամարդկանց համար ցանկալի են առաջին հերթին ինքնավստահ կանայք, հայտնում է Ladynews-y:

Դա խոստովանել են տղամարդկանց 70 տոկոսը: 67 տոկոսը խոստովանել է, որ արտաքինն ավելի է կարևորում, քան կնոջ ինքնավստահությունը, 47 տոկոսն էլ նշել են, որ իրենց գրավում է կինը, ով ունի ոճի զգացողություն:

Ինչ վերբերվում է կանանց, ապա նրանք խոստովանել են, որ ինքնավստահություն ձեռք են բերում բացառապես տարիքի հետ: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 50 տոկոսը նշեել են, որ տարիքի հետ սկսում են իրենց ինքնավստահ ու գրավիչ զգալ:

Սոցիոլոգները գտնում են ինքնավստահության, սեփական ոճի և անհատականության գագաթնակետը կնոջ մոտ հասունանում է մոտ 31 տարեկանում: