Չինաստանի Հենան նահանգում երկհարկանի բաղնիքի տանիքի փլվելու պատճառով 5 մարդ զոհվել և 12-ը ստացել են տարբեր կարգի վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն` հղում կատարելով չինական լրատվամիջոցներին:

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան և այդ պահին շենքում եղել է ընդհանուր առմամբ 17 մարդ: Դեպքի վայրում գտնված բոլոր մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց, սակայն հինգ մարդ տեղում մահացել է ստացած վնասվածքներից: Մնացածի վիճակը կայուն է:

Փրկարարական աշխատանքները ավարտվել են տեղի ժամով առավոտյան վեցին: Այժմ պարզվում են տեղի ունեցածի պատճառները: