Ուկրաինայի Կիրովագրադի TCH հեռուստաընկերությունում առյուծը հարձակվել է հեռուստահաղորդավարուհու վրա: Կենդանին հեռուստաստուդիա է այցելել իր տերերի` կրկեսի արտիստների հետ: Քանի դեռ նրանք պատմել են համերգային շրջագայությունների մասին առյուծը, բոլորի համար անսպասելի կանգնել և թռել է հաղորդավարուհու ուղղությամբ, որից հետո վերջինս ամբողջ հաղորդումը շարունակել է իր հաղորդավար գործընկերոջ գրկին նստած: