Երեկ Դամասկոսի Հայ Առաքելական Ս. Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն, ի հիշատակ Երկուշաբթի, 11 Նոյեմբեր 2013-ին, Ազգային Ս. Թարգմանչաց ճեմարանի տարածքում նահատակուած չորս աշակերտի: Այս մասին հաղորդում է«Բերիո նյուզ»-ը:


Դամասկոսի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ սրբազան Նալբանդյանը իր ելույթի ժամանակ հայտնել է, որ Սիրիայի քրիստոնյաները, հասարակության անբաժանելի մասը լինելով,  պատրաստ են զոհվել հանուն հայրենիքի պաշտպանության,խաղաղ կյանքը վերականգնելու համար:


Նշենք, որ Սիրիայի մուֆթի Բադրեդդին Հասսուն եւ Պաաս (Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցություն) կուսակցության փոխնախագահ Հիլալ Հիլալը, մայրաքաղաքի տարբեր վնասված դպրոցների եւ թաղամասերի այցի շրջանակում այցելել են նաև հայ առաքելական Ս. Սարգիս եկեղեցի՝ ցավակցութիւն հայտնելու Թարգմանչաց ճեմարանի զոհերի համար: