Վլադիմիր Պուտինի` դեկտեմբերի 2-ին Երևան այցի արդյունք կարող է դառնալ Եվրասիական միությունում Հայաստանի ինտեգրացիայի մասին «ճանապարհային քարտեզի ստորագրումը»: Ավելի վաղ Հայաստանը ծրագրում էր մտնել Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու մեջ: Ռուսաստանի կողմ շեղումը պահական չէ: Հայաստանին անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժի միջոցով լուծման դեպքում իր հերաքրքրությունները պաշտպանելու համար: Газета պարբերականը անդարադարձ է կատարել Վլադիմիր Պուտինի` Երևան սպասվելիք այցին: 

Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան նախատեսվում է դեկտեմբերի երկուսին: Սակայն այն չի սկսվելու Երևանից: ՌԴ նախագահը ուղղաթիռով միայն թռիչք է կատարելու Երևանի վրայով և ուղևորվելու Գյումրի` բնակչության թվով Հայաստանի երկրորդ քաղաք: 

Գյումրին Պուտինի այցին պատրաստում են այնպես, կարծես քաղաքը գտնվում է ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանի խորքերում: Շիրակի տեղական օդանավակայանին տանող ճանապարհները ասֆալտապատում են, վերանորոգում և լվանում կեղտից: Այն չի վերականգնվել ավելի քան 20 տարի: Շուրջ մեկ տասնամյակ ընդմիոջումից հետո վերակառուցվում է դրամատիկական թատրոնի շենքը, որտեղ Պուտինի մասնակցությամբ տեղի է ունենալու ռուս-հայկական երորդ ֆորումը:

Վերջին անգամ Գյումրին զանգվածային վերանորոգել են 1992 թվականին Մարգարեթ Թետչերի այցի նախօրեին: Նա այստեղ այցելել է Ջորջ Բայրոնի անվան դպրոցի բացմանը:
Պարզ չէ, թե ինչպես են պատրաստվում Պուտինի այցելությանը 102-րդ ռազմաբազայի ղեկավարը, սակայն ինչպես հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ անպայման նրան այցելելու է:

Պուտինի այցելության նպատակը Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի մասնակցությամբ Մաքսային Միությունում Հայաստանի անդամակցության առումով կարծիքների փոխանակումն է, իսկ հետագայում նաև երկրի անդամակցումը Եվրասիական միությանը:

Հայաստանի բնակչության երկու երորդը կողմ է հանդես գալիս Մաքսային միություն անդամակցությանը: Երեքշաբթի օրը Երևանում սկսված Հայաստանի` Մաքսային Միություն անդամակցության դեմ ընդդիմադիրների ցույցը սակավամարդ էր: Ցուցապաստառների վրա գրված էր «Ոչ հարկադրական ԽՍՀՄ-ին»,«Ոչ Մաքսային միությանը», «Վիլյնուս կամ հրաժարական» և « NoRussianEmpire»:

«Մենք չենք ցանկանում Ռուսաստանի գաղութը դառնալ: ԵՄ-ի կազմում 27 ժողովրդավարական պետություն է մտնում, իսկ Մաքսային Միություն կարող են մտնել երեք հանրապետության բռնապետներ: Հայաստանի բանկչությունը հիմարների ամբոխ չէ, որպեսզի ընտրի այն ճանապարհը, որը տանում է դեպի դեգրադացիայի, այլ ոչ երկրի զարգացմանը»,- հանրահավաքի ժամանակ հայտնել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու,«Ազգային ինքնորոշում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը:

Ընդդիմությունը նախագահ Սարգսյանին պահանջում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացում:
Մաքսային Միությանը անդամակցել Հայաստանը վճռեց սեպտեմբերի երեքին, Մոսկվա Սարգսյանի աշխատանքային այցի շրջանակներում և Պուտինի հետ բանակցություններից հետո:ԵՄ ղեկավարությունը տհաճ անակնկալի եկավ:«Կարծես Հայաստանը խզում է ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կապակցությամբ բանակցությունները և ինտեգրվում է Ռուսաստանին: 180 աստիճանի շրջապտույտ»,- նշել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը Twitter-ի իր միկրոբլոգում: Ընդարձակման և հարևանության քաղաքականության հարցերով եվրոհանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երևան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ բանակցային երկու սեղանի շուրջ նստել:

Արժանի է հիշատակման, որ Ռուսաստանը նույնպես նույն դիրքորոշման է հավատարիմ` կամ, կամ: Այսպիսի պահանջ հասցեագրվել էր թե Ուկրաինային, թե Հայաստանին: Ինչու հնարավոր չէ միաժամանակ երկու ուղղությամբ ինտեգրվել բացատրել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

ԵՄ-ի հետ ասոցացիա նշանակում է կոորդինացիա ոչ միայն մաքսային և տնտեսական քաղաքականությունում, այլ նաև համատեղ նախագծեր պաշտպանության և անվտանգության ոլորտում: Իսկ այն կհակասեր Հայաստանի պարտավորություններին, որը Ռուսաստանի հետ միասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է:

Հայաստանի և Ռուսաստանի` Մաքսային միության շրջանակներում տնտեսական ավելի սերտ համագործակցության դրական կողմերը նշել է Վլադիմիր Պուտինը: Հայաստանում արտասահմանյան ներդրումների կեսից ավելին պատկանում է Ռուսաստանին: Հայաստանի տնտեսությունում ռուսասկան կապիտալ ներդրումների ծավալը այժմ գերակշռում է 3 մլրդ դոլարը: Հայաստանում աշխատում է 1.3 հազարից ավել ռուսական կազմակերպություն: Դառնալով Մաքսային Միության անդամ Հայաստանը մտադիր է հավակնել գազի գնի իջեցման մոտ երորդ չափով(270 դոլարից- 180 դոլար):

Ինչ վերաբերվում է Ռուսաստանին Հայաստանի` Մաքսային միության անդամակցությունը էական տնտեսական հետևանք չի ունենալու: Այսպես է գտնում «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին: Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքի շրջանառությունը այդքան էլ մեծ չէ: Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության տվյալներով 2012 թվականին ապրանքի շրջանառությունը կազմել է ընդամենը 1.2 մլրդ դոլար: Այս տարվա հունվարից-հունիս 600.5 մլն դոլար, իսկ Ռուսաստանի արտաքին առևտրի շրջանառության ընդամենը 0.1 %-ը:

Սակայն Ռուսաստանը ակնկալում է Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների` Մաքսային միության անդամակցությունից գեոքաղաքական օգուտ ստանալ: «Ռուսաստանը ակտիվորեն ստեղծում է քաղաքական և տնտեսական բլոկ հետխորհրդային տարածաշրջանում, որի ազդեցությունը աշխարհում ավելի մեծ կլինի, քան առանձին Ռուսաստանինը»,- նշում է Պորտանսկին:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը խոստովանել է, որ Մաքսային միություն մտնելով Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը: Սակայն ինքնիշխանության մի մասը զիջել են նաև Մաքսային Միության նաև մյուս անդամ պետությունները, այդ թվում նաև Ռուսաստանը: «Իսկ միթե Եվրամիության անդամ պետությունները չեն զոհաբերել իրենց ինքնիշխանության մի մասը, երբ միանում էին այս եվրոպական միավորմանը: Այս պետություններից մի մասը զոհաբերել են նաև իրենց արդյունաբերության, գյուղատնտեսության մի մասը: Ընդ որում Մաքսային միությունը այդպիսի պահանջ չի ներկայացնում»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Վոլինկինը: