Ուկրաինայում բողոքի ցույցերի ապագան կախված է ինչպես իշխանությունների կողմից հստակ որոշումների ընդունելուց, այնպես էլ ընդդիմության գործիչների գործողություններից, սակայն առանց դրա ցույցերը այլևս կանգ չեն առնի: Այս մասին Риа Новости գործակալությանը հայտնել են մի շարք քաղաքագետներ:
Քաղաքագետ Պավել Սվյատենկովի կարծիքով ներկայումս Ուկրաինայում ստեղծված վիճակը կարելի է անվանել մինչհեղափոխական:«Բավարար տեսանելի է, որ իրավիճակը մինչհեղափոխային է»,- գտնում է Սվյատենկովը: Նրա խոսքերով՝ ուկրաինական ընդդիմությունը ցանկանում է գալ իշխանության, սակայն դա կատարել օրինական կերպով:
«Մտածում եմ, որ Յանուկովիչի կողմից դիմակայելու հնարավորություններ կան, սակայն ստիպված կլինի մեծ զիջումների գնալ, վերականգնել ասոցոցման համաձայանգրի ստորագրումը: Յանուկովիչը քիչ լավ մեթոդներ ունի, ամենայն հավանականությամբ նա կփորձի հանդարտեցնել այս ժողովրդական հուզումը, սակայն մտածում եմ, որ ընդդիմությունը թույլ չի տա նրան դա անել»,- ավելացրել է փորձագետը:
Սվյատենիկովը նշել է, որ բողոքի ակցիաները հնարավոր է դադարեն, եթե ընդդիմությունը ակտիվ գործողություններ չձեռնարկի:
Իր հերթին Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինը կարծիք է հայտնել, որ ցույցերը կշարունակվեն, սակայն հեղափոխության չեն բերի:
«Ես մտածում եմ, որ այժմն կշարունակվեն փողոցային ակցիաները, մինչև ինչ-որ որոշումների ընդունում: Ես մտածում եմ, որ հիմնական որոշումները կընդունվեն ուկրաինական էլիտայի խորհրդատվությունների և բանակցությունների ժամանակ»,- նշել է Մակարկինը:
Հստակ որոշումներ կայացնելու մտքին հավատարիմ է նաև քաղաքագետ Գլեբ Պավլովսկին.«Կլինեն որոշակի կոշտ որոշումներ»,- ասել է նա և ավելացրել, որ մինչև դրանց ընդունումը ցույցերը կշարունակվեն: