Միացյալ Նահնագները նոր է տոնել գոհունակության օրը, բայց արդեն եկել է Սուրբ Ծնունդի միջոցառումներին պատրաստվելու ժամանակը: Միշել Օբաման արդեն լավ օրինակ է ծառայել իր հայրենակիցներին: Նրա ղեկավարությամբ Սպիտակ Տունը երեկ զարդարվել է վառ դեկորացիաներով, բոցավառվել է հարյուրավոր գույնզգույն լուսերով և արդեն տոնական շունչ է ստացել: Սպիտակ Տան տոնական զարդարանքը գնահատելու համար ավանդության համաձայն հրավիրել են ռազմական ընտանիքների երեխաների: Իսկ ընդունելիությունը երեխաների համար ավելի հաճելի դարձնելու համար Միշելը օգնության է կանչել իր շանը` Բոին: