Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դժգոհել է, որ բնակ-կոմունալ տնտեսության ծառայությունների ցածր որակը անձամբ իր վրա է զգում և իր տան ծորակից երբեմն ժանգոտ ջուր է հոսում:
«Դա շատ կարևոր ոլորտ է և դրա մասին խոսելու կարիք չկա, բոլոր առանց այն էլ հասկանում են դա: Դա այն է, թե ինչպես և որտեղ ենք մենք ապրում, մեզնից յուրաքանչյուրը: Պատկերացրեք, որ իմ տան ծորակից նույնպես ժանգոտ ջուր է գալիս: Ծիծաղելի՞ է, սակայն փաստ: Ամաչում եմ ասել, քանի որ այն պետական ունեցվածք է, սակայն հնարավոր է հենց դա՞ է պատճառը»,- նշել է Պուտինը` մեկնաբանելով համառուսական ազգային ճակատի համաժողովի մասնակիցների հարցերին և առաջարկություններին: