«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 11-ին Երեւանի կենտրոնում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքից մի կին ու տղամարդ բոլորի աչքի առջեւ անցորդ երեխայից գողացել են նրա թանկարժեք հեռախոսը։ Ստեփանը (նրան այդպես է կանչել տիկինը) ուժգին հարվածել է երեխային։

Ավելի ուշ, երբ հետաքրքրվեցինք դեպքի մանրամասներով, պարզվեց, որ այդ երեխան Երեւանի 97 հատուկ դպրոցի աշակերտ է։ Իրավապահներից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ գողությանը մասնակից կնոջ անունը Լիլիթ է, որը Երեւանի Հ. Պարոնյանի անվան պետական-երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում