Մեքսիկայի խորհրդարանում այսօրվա պատմական քվեարկությունը, որի համաձայն` երկրի պետական նավթային արդյունաբերությունը բաց է լինելու օտար ներդրումների համար առաջին անգամ 70 տարվա մեջ, ուղեկցվել է բուռն քննարկումներով, քաշքշուկով և օրենսդիրներից մեկի մերկապարով:

Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 
Ձախակողմյան Դեմոկրատ հեղափոխական կուսակցության ներկայացուցիչ Անտոնիո Գարսիա Կոնիեխոն իր ելույթի ժամանակ ի նշան բողոքի մինչև անդրավարտիքն ամբողջությամբ մերկացել է:
353-134 ձայների քվերակությունը թույլ կտա կառավարությանը մասնավոր օտարերկրյա և տեղական կազմակերպություններին տրամադրել պայմանագրեր և արտոնագրեր շահագործելու երկրի նավթի ու գազի պաշարները, որը այժմ արգելված է Մեքսիկայի սահմանադրությամբ:
«Այսպես եք Դուք թալանում ազգին»,- նշել է մերկացած պատգամավորը: