Հարավային Ամերիկայի հայ ազգային խորհուրդը մասնակցել է Մարդու իրավունքների համաշխարհային ֆորումոին, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-13-ը Բրազիլիայում: Այս մասին այսօր հաղորդում է Asbarez.com-ը:

Բուենոս Այրեսի հայ ազգային խորհուրդի տնօրեն Կարոլինա Կարագյոզյանը և իրավաբան Գիլերմո Ֆերաիոլի Կարամանյանը ներկայացրել են «Հայոց ցեղասպանությունը: Քսաներորդ դարի ցեղասպանության գործընթացների համեմատական հետազոտություն», որտեղ քննարկել են Հայոց ցեղասպանությունը սոցիալական և պատմական տեսանկյունից: Փոխհատուցման հարցը զեկույցի հիմնական թեման է եղել:

«Թուրքիան պետք է վերադարձնի հողերը Հայաստանին համաձայն 1920 թվականի նոյեմբերի 22-ին Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից ընդունած դրույթների»,- նշել է Ֆերաիոլի Կարամանյանը` հղում կատարելով Սևրի և Վիլսոնյան Հայաստան պայմանագրին:

«Ցեղասպանության մեկ ու կես միլիոն զոհը հայ ժողովրդին հասցված մշտական նյութական վնաս էր: Վնասը դեռևս ազնվորեն չի փոխհատուցվել: Այսպիսի փոխհատուցումը պետք է հասցեագրվի թե կորցված կյանքերին և թե մասնավորավոր սեփականությանը, որը յուրացվել է թուրքական կառավարության և էլիտայի ներկայացուցիչների կողմից»,- նշել է Կարագյոզյանը: