Երեկ 95 տարեկան հասակում մահացել է լեգենդար ԱԿ 47 ինքնաձիգի հեղինակ Միխաիլ Կալաշինկովը, ով այս տարվա նոյեմբերի 17-ից գտնվում էր Ուդմուրտիայի հանրապետական կլինիկական ախտորոշման կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

«Այսօր դեկտեմբերի 23-ին հայտնի է դարձավ տխուր նորություն. 95 տարեկան հասակում ծանր երկարատև հիվանդությունից հետո մահացել է ինքնաձիգի ականավոր կոնստրուկտոր Միխայիլ Տիմոֆեևիչ Կալաշնիկովը»,- գրել է Ուդմուրտիայի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Չուլկովը Facebook-ի իր էջում: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը: 

Կալաշինկովը հարազատները որոշել են նրան թաղել Իժևսկում: Կալաշնիկովը արժանացել է Ռուսաստանի հերոս և երկու անգամ ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանը: