ԱՆ-12 տրանսպորտային ինքնաթիռը հինգշաբթի օրը Նովոսիբիրսկից Իրկուտսկ թռչելիս կապի դուրս չի եկել: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով ուժային համակարգերին մոտ կանգնած աղբյուրին:

Ինքնաթիռը կորել է ռադիոտեղորոշիչներից` թռիչքուղուց մեկ կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին գործակալությանը հայտնել են Արևելասիբիրյան քննչական վարչությունից:

Վարչության տվյալներով ԱՆ-12 ինքնաթիռը հետևում էր «Իրկուտսկ-Նովոսիբիրսկ-Իրկուտսկ» չվերթին ավիամասեր տեղափոխելու համար:

Վարչությունը նաև հայտնել է, որ ինքնաթիռում գտնվել է ինը մարդ` վեց հոգի անձնակազմը և երեք ավիացիոն տեխնիկ: Բոլորն էլ մահացել են: