Այժմ ընթանում է ԱԺ հայտարարությունների ժամը, որտեղ պատգամավորները կարող են երեք րոպեանոց ելույթներ ունենալ: Առաջինը ելույթ ունեցավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով իր ելույթում անդրադարձավ Սահմանադրական դատարանի կողմից «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին»:

«ՍԴ-ի կողմից հունվարի 24-ին կայացրած որոշումը ես ողջունել եմ, քանի որ հետևել եմ թե ինչ կենսագրություն է ունեցել ՍԴ-ն, ով միշտ իր որոշումներում հակասահմանադրական է եղել», - նշեց նա, հավելելով, որ միամիտ չէ և գիտի, որ իր որոշումը ինքնաբուխ չեղավ և այդ ամենին հասցրեց քաղաքացիական հասարակությունը:

«Հիմա կայացվել է այդ որոշումը, բայց երբ հասնում է գործատուներին, հակասում է նրանց ինքնությանը, դաստիարակությանը: Հարցը դրված է այսպես. կամ կփոխանցես հինգ տոկոսը, կամ այլևս այստեղ չես աշխատում», - հայտնեց նա, հավելելով, որ մենք գիտենք թե Հայաստանում թեկուզ փոքր աշխատանք գտնելն ինչ դժվար է:

«Հարգելի քաղաքացիներ ես հայտարարում եմ, որ եթե չեք ցանկանում փոխանցել, ձեզ մեղադրանք չի հասցվի մինչև մարտի 28-ը, ով ձեզ ստիպում է, նրանք կողոպտիչներ են», - նշեց նա:
Պատգամավորի խոսքերով, կան գործատուներ, որոնք այդպես չեն վարվում, սակայն որոնց ճնշում են իշխանությունները: