Տարին վատ չի սկսվել հացազգիների համար և կայուն բերքի համար որևէ խոչընդոտ չկա: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Միաժամանակ, նրա խոսքերով, իրենց մտահոգում է բնության ներկայիս անկայուն վիճակը:

«Տարիների փորձը մեզ ցույց է տալիս, որ երբ գարունը շուտ է սկսում, ցրտահարության վտանգը այգիներում մեծանում է», - նշեց նա, հավելելով, որ այս տարի գարունը սկսվել է տաս օր շուտ:

Բանախոսը գյուղացիներին զգուշացրեց, որ վերջիններս պատրաստ լինեն ցրտահարության:

«Նայեք վաղվանից ցրտելու է և այն տևելու է մի քանի օր , սակայն ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ ցրտահարություն չի լինի: Այսօր այգիների վիճակը լավ է, բայց ցրտահարության վտանգ կա», - նշեց նա, հավելելով, որ դրանք կանխատեսումներ են:

Կարկտահարությունից խուսափելու համար Բերբերյանը խորհուրդ տվեց օգտագործել հակակարկտային ցանցեր և ծխահարություն:
«Կայուն է տարին, եթե ցրտահարություն չունենանք, էլի լավ տարի կլինի», - նշեց նա: