ԱԺ հերթական նիստը մեկնարկեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի մայրենի լեզվի դասընթացով:

ԱԺ պատգամավորը իր գրոծընկերներին թվարկեց այն բոլոր սխալները, որոնք վերջիններս թույլ են տալիս նիստերի ընթացքում:

Ստորև ներկայացնում ենք այն բառերը, որոնք պատգամավորն առանձնացրել էր:

«Ընձեռնել բառ հայերենում չկա, ճիշտ ձևը՝ ընձեռելն է: Նամանավանդի փոխարեն կիրառեք մանավանդ բառը, ըստ ինձ արտահայտություն գոյություն չունի, օգտագործեք՝ ըստ իս տարբերակը: Շատ է կիրառվում ամենալավագույն բառը, որը բացարձակ սխալ է, կիրառեք լավագույն բառը: Հարց է բարձրացել արտահայտություն գոյություն չունի: Շատ է կիրառվում հետևյալ արտահայտությունները, որոնք բացարձակ սխալ են. Գրանցվել են 108 պատգամավորներ, ելույթ կունենան 5 պատգամավորներ: Երբ որ թիվն ասում եք, դա արդեն հոգնակի է. Գրանցվել է 108 պատգամավոր, ելույթ կունենա 5 պատգամավոր: Հույսով ենք բառն եք շատ օգտագործում, կիրառեք հուսով եմ բառը»,-ասաց Արամ Մանուկյանը:

ԱԺ պատգամավորը հիշեց նախորդ խորհրդարանների պատգամավորներին և նշեց, որ նրանք հայոց լեզվի անաղարտության համար ջանք ու եռանդ չէին խնայում:

«Կզարմանաք, բայց ասեմ, ամենամաքուր խոսացող պատգամավորը եղել է Պարույր Հայրիկյանը, նա երբեք չէր ասում «Իմաստուցյուն, ինծիլիգենտ», այլ ասում էր իշխանություն, հարթություն: Այդ առումով իր լեզուն շատ մաքուր էր»,-ասաց Արամ Մանուկյանը և հավելեց, որ բառապաշարի առումով ռեկորդը Լևոն Տեր-Պետրոսյանինն էր: