ԱԻՆ-ից հայտնում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ՀՀ ԱԻ նախարարությունն աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել վրացի գործընկերներին: Ուստի նախարար Արմեն Երիցյանը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր` Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիդզեի հետ և հայտնել, որ Հայաստանի ԱԻ նախարարությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել Վրաստանի գործընկերներին: Ալեքսանդր Չիկաիդզեն սրտացավության և պատրաստակամության համար շնորհակալություն է հայտնել Արմեն Երիցյանին և նշել, որ դեռևս ճշգրտելու բազմաթիվ հարցեր կան և եթե կարիք զգացվի՝ աջակցության համար անպայման կդիմեն հայ գործընկերներին:

Մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել է տեղեկատվություն, համաձայն որի աղետի գոտուց անվտանգ տարածք են տարհանվել ՀՀ 7 քաղաքացիներ (քաղաքացիները չեն տուժել).

1. Էրիկ Մաթևոսյան ծնվ. 12.11.2012թ.
2. Գոռ Նազարյան ծնվ. 02.08.1982թ.
3. Կարեն Ղազարյան ծնվ. 24.06.1967թ.
4. Քրիստինե Խաչատրյան ծնվ. 07.07.1982թ.
5. Լիդա Աթոյան ծնվ. 28.09.1986թ.
6. Հովհաննես Խաչատրյան ծնվ. 06.06.2001թ.
7. Նարեկ Խաչատրյան ծնվ. 30.12.2004թ.

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: