Այսօր Ազատություն հրապարակում տեղի ունեցավ «Ոչ Պուտինիզմին» բողոքի ակցիան, որը այնուհետև վերածվեց երթի: Մասնակիցները դեմ էին արտահայտվում Մաքսային միությանը և կողմ էին Եվրամիությանը: Նրանց միացել էր նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Երթի անդամները գնացին Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ` բողոքելու դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունների դեմ: Նրանք պահանջեցին «persona non grata» (անցանկալի անձ) հայտարարել դեսպանին:
Երթի ողջ ընթացքում ոստիկանների հետ լարված իրավիճակ էր ստեղծվում. «Ոստիկանները սադրում և փակում են մեր ճանապարհը դեպի ՌԴ դեսպանատուն, որը ի դեպ փաստաթղթով արտոնված է»,- հայտարարում է նախաձեռնության կազմակերպիչներից Վրեժ Զատիկյանը: 

Լուսանկարը` Lragir.am-ի