Սիրիայի նախագահական ընտրություններում Բաշար ալ Ասադը հաղթանակ է արձանագրել՝ հավաքելով ընդհանուր ձայների 88.7 տոկոսը: Այս մասին երեկ գիշեր հայտարարել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Մոհամեդ Ջահադ Ալահամը:

Նա նաև փոխանցել է, որ գործող նախագահի օգտին քվեարկել են շուրջ 10,5 միլիոն քաղաքացի: Հաղորդվում է նաև, որ Սիրիայի նախագահական ընտրություններին քվեարկելու իրավունք է ունեցել ավելի քան 15 միլիոն մարդ, որոնցից 11 միլիոն 600 հազարը մասնակցել է ընտրություններին: 

Տեղեկացնենք, որ այս ընտրությունների արդյունքները չեն ընդունում ԱՄՆ-ն և Եվրամիությունը։ Ընտրություններն անցկացվեցին երկրում երեք տարուց ավելի ընթացող քաղաքացիական պատերազմի ֆոնին։ Ընդդիմությունը կտրուկ դեմ էր ընտրությունների անցկացմանը։