«Հրապարակ»-ը գրում է. «Դմիտրի Կիսելյովի և ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Կովալենկոյի այցը Հայաստան ունեցել է ոչ միայն «ուղեղների լվացման», այլև խիստ պրագմատիկ նպատակ՝ փող լվանալու: Ռուսական որոշ շրջանակներ պատրաստվում են Հայաստանում, Արևմուտքի օրինակով, գրանտային ծրագրեր սկսել ՀԿ-ների և մաս-մեդիայի շրջանում, բայց քանի որ Ռուսաստանը չի սիրում ձեռքը գրպանը տանել, անհրաժեշտ է եղել Կրեմլին ապացուցել, որ Հայաստանում «մոլեգնում են հակառուսական տրամադրություններ»: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կրեմլի գաղափարական «կացին» Կիսելյովի նկատմամբ իսկապես պատճառաբանված հայոց զայրույթի տակ նաև արհեստական ակտիվություն կա՝ ռուսական այդ պրոյեկտի ջատագովների կողմից»,– հավելում է թերթը։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: