Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի պաշտոնական ծննդյան նախօրեին թագուհուց ստացել է ասպետի կոչման կանացի տարբերակը՝ «լեդի»-ի պատվավոր կոչում։
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, կոչումը Ջոլիին շնորհվել է ծավալած ակտիվ մարդասիրական գործունեության համար։ Տիկնոջ կոչումը թագուհու անունից Ջոլիին շնորհել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Ուիլյամ Հեյգը։
Այս շաբաթ Ջոլին ամուսնու՝ Բրեդ Փիթի ուղեկցությամբ գտնվում է Լոնդոնում և որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով հատուկ դեսպան մասնակցում հակամարտությունների գոտիներում կանանց դեմ սեռական բնությունների թեմայով գագաթաժողովին։ Միջոցառմանը մասնակցում է նաև Ուիլյամ Հեյգը։
Դերասանուհին իր հերթին նշել է, որ իր համար անչափ մեծ պատիվ է տիկնոջ կոչմանն արժանանալը։