ՄԱԿ-ը հաղորդում է. Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծման արդյունքում զոհվածների 3/4-ը խաղաղ բնակիչները: Ինչպես հավաստիացնում են «Համաս» խմբավորման անդամները՝ հարձակումների արդյունքում մահացել են 120 մարդ: 

Ուշագրավ է նաև, որ ոչ մի իսրայելացի չի մահացել պաղեստինյան ռմբակոծությունների արդյունքում: Պաղեստինցիները շարունակում են Գազայից բաց թողնել հարյուրավոր հրթիռներ դեպի իսրայելական քաղաքներ: Նրանց մեծամասնությունը կանգնեցվում են հակահրթիռային համակարգի միջոցով: 

Իսրայելի պաշտպանական բանակը հաղորդում է, որ հարվածները հասվում են Գազայի հատվածում՝ «Համաս» խմբավորման ինտենսիվ հրթիռային հարվածների վերջը տալու նպատակով: Նրանք նաև հավաստիացնում են, որ ձեռնարկվում են բոլոր քայլերը խաղաղ բնակչությանը վնաս չհասցնելու համար, սակայն իրավիճակն այլ բան է վկայում: