Այսօր օգոստոսի 1-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հերթական 6-րդ անգամ հանվեց վաճառքի: Այս մասին տեղեկանում ենք ԴԱՀԿ մամլո ծառայությունից: Ըստ օրենքի վաճառքը տեղի կունենա աճուրդի եղանակով և նախորդ գնից 10 տոկոս զեղչով՝ 11 մլրդ 425 մլն 981. 5 դրամ: 

Աճուրդը կավատվի օգոստոսի 11-ին: 

Հիշեցնենք, որ այն առաջին անգամ հանվել էր աճուրդի մայիսի 19-ին՝ 19 մլրդ 350 մլն դրամով, սակայն մնացել էր «անտեր»: Մարզահամերգային համալիրի տնօրինությունը պնդում է, թե համալիրի աճուրդի որոշումը ապօրինի է, և հայց է ներկայացրել դատարան: Դատարանն անօրինական էր համարել աճուրդը: