Այսօր ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց  մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ  Մելքոնյանի  հրաժարականը։

Ստորև ներկայացնում ենք YerevanNews.am-ի հարցազրույցը ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ  Մելքոնյանի հետ։

-Պարոն Մելքոնյան տեղյակ ե՞ք, որ մի խումբ երիտասարդներ ԵՊՀ-­ի դիմաց ակցիա են կազմակերպել և պահանջում են Ձեր  հրաժարականը:

-Դե արդեն ավարտվել է, ես այստեղ երիտասարդներ չեմ տեսել:

-Երիտասարդ չե՞ք տեսել:

-Չկան, երիտասարդները գնացել են։

-Ամեն դեպքում ասեմ, որ եղել է նման միջոցառում։

-Ես այդ խնդրին անդրադարձել եմ : Նորից իմաստ չեմ գտնում անդրադառնալ: Ես իմ պատասխանը տվել եմ ։ Հրաժարականի հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում։ Պարզապես միշտ փորձել եմ  զերծ պահել սադրանքներից  և  փորձելու եմ  զերծ պահել և մեկնաբանություններ ավելի շատ  չեմ ցանկանում անել, որևէ մեկնաբանություն:

-Ես ճիշտ հասկացա՞,  երիտասարդների   քայլը սադրա՞նք որակեցիք։

-Ոչ, խոսքն այն մասին է, որ չեմ թողնի, որպեսզի լինի ընդհարումներ ուսանողների միջև և չի լինելու։

-Ախր ուսանողների միջև չի, ակցիայի մասնակիցների ու Ձեր միջև է:

-Խնդիրն առաջացել է նրանից, որ ես թույլ չեմ տվել, որ լինի սադրանք, որպեսզի ընդհարում լինի : Այստեղից է առաջացել խնդիրը  և այսուհետ թույլ չեմ տվել ու թույլ չեմ տալու  ուսանողների միջև լինի բաժանումներ, պառակտումներ: Այստեղից է եկել խնդիրը:

-Դուք այսօր չե՞ք տեսնում Ձեր հրաժարականի անհրաժեշտությունը, որպեսզի  այս կոնֆլիկտները հանդարտվեն :

-Ես ասեմ, որ  որևէ կոնֆլիկտ չկա, ամեն ինչ  շատ հանդարտ է  և այն լրատվությունը, մամուլը փորձում են ամեն ինչ ցրել՝ թուլ չենք տալու, որպեսզի ամեն ինչ ցրեն  և ես շատ հարգալից եմ վերաբերվում  բոլոր երիտասարդներին:

Զրուցեց Տիրայր Մուրադյանը