Հակաահաբեկչական գործողության գոտում իրավիճակը բարդ է, սակայն բավականին վերահսկելի: Այդ մասին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է UNN-ը:

«Անկեղծ կլինեմ, իրավիճակը ծայրաստիճան ծանր է, և ոչ ոք չի պատրաստվում այն պարզեցնել, սակայն այն բավականին վերահսկելի է, որպեսզի մենք խուճապի չմատնվենք, պահպանենք սառը դատողությունը, ողջախոհությունը և մեր հետագա գործողությունների հստակ հաշվարկը»,-նշել է Պորոշենկոն:

Վերջինս ընդգծել է, որ «վիճակի ապակայունացումը և խուճապը մեր թշնամու համար նույնպիսի զենք են, ինչպես որ տանկերը»:

«Այն թույլ է տալիս ոչ այդքան խորը երկրի տարածք ներթափանցելով՝ ապակայունացնել ամբողջ երկրի իրավիճակը»,-նկատել է նախագահը: