Բաքվի կենտրոնում կինը հարձակվել է ոստիկանի վրա և ծեծել նրան: Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից՝ պատահարը տեղի է ունեցել մետրոյի կայարանի մոտակայքում: Ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել է 10 YP 557 համարանիշներով մեքենա, որի ղեկին նստած է եղել տվյալ կինը:

Ոստիկանի կողմից արված նկատողություններից հետո, կինը անսպասելիորեն հարձակվել է նրա վրա և սկսել բռունցքներով ծեծել: