«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը և իր աջակիցներն այսօր անց են կացրել հերթական բողոքի ավտոերթը:

Մեկնարկը տրվել է Երևանի Ավան համայնքի Աճառյան փողոցից:

Նախաձեռնությունը իրականացրել է մարզային ավտոերթ դեպի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի քաղաքներ և գյուղեր:

Ընթացքում նախատեսված է եղել հանրային քննարկում անցկացնել Սևանա լճի մոտ:

նշենք, որ «Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը կոչ է անում բոլոր մտահոգված վարորդներին միանալ բողոքի ավտոերթին և անկոտրում վճռականությամբ պարտադրելու կատարել մեր պահանջները`

1. վերացնել կարմիր գծերը,
2. 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները,
3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
4. սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր` ընդունելի կանոնակարգ:

Հիշեցնենք, որ «Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցրել էր բողոքի ավտոերթերը՝ հաշվի առնելով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը: