«Թուրքիան արել է հնարավոր ամեն ինչ 1915թ-ի դեպքերի հետաքննության համար»,- հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Խորրդարանի նախագահը մանրամասնել է, որ Անկարան միջազգային հանրության առաջ է բացել իր արխիվներում պահվող նյութերը՝ 1915թ-ի դեպքերի հետաքննության համար: Եթե ինչ-որ մեկն ուզենա հետաքննել 1915թ-ի դեպքերը, ապա Անկարան պատրաստ է համատեղ համատեղ հանձնաժողով ստեղծել և անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել:

Սակայն թուրք մի շարք հետազոտողներ հայտարարել և նաև հոդվածներ են գրել թուրքական փակ արխիվների մասին: Օքթայ Օզելը «Ռադիկալ» թերթում հրապարակած իր հոդվածում ապացուցել էր, որ Թուրքիայի բոլոր արխիվները չէ, որ բաց են: