Ֆրանսիացի սենատոր Ֆիլիպ Կալտենբախի` ԼՂ այցի հետ կապված Ադրբեջանը կդիմի Ֆրանսիայի պաշտոնական կառույցներին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը` երկրի արտաքին գործերի նախարարությանը հղումով:

«Իր այցով ֆրանսիացի սենատորը խրախուսում է անջատողականությունը»,- հայտարարել է արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ՝ Հիքմեթ Գաջիևը:

Ֆիլիպ Կալտենբախը, ով նաև Ֆրանսիա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավարն է, օրերս այցելել է Հայաստան, եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ հայտարարել է, որ ԼՂՀ-ում ժողովրդավարական արժեքները զարգացած են և կոչ արել Ադրբեջանին օրինակ վերցնել: