Ադրբեջանի հյուսիսում գտնվող Գուբայի շրջանում տեղի ունեցել է 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է РИА Новости-ն: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ՝ էպիկենտրոնը գտնվել է Խինալիգ գյուղի մոտոկայքում: Խինալիգը գտնվում է Գուսար քաղաքից 36 կմ հեռավորության վրա, մոտակայքում է գտնվում նաև ռուսական Կուրուշ գյուղը: 

Տեղական ժամանակով ցնցումները գրանցվել են 06.38-ին: Ինչպես նաև դեռևս չկան տեղեկություններ զոհերի, տուժածների և այլ վնասների մասին: