Թուրքիայում հայերենով և թուրքերենով տպագրվող «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացումներ կան: Գործի շրջանակում կասկածյալի կարգավիճակով հարցաքննվել է Ոստիկանության հետախուզության բաժնի նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը, հայտնում է My Net կայքը: 

Ոստիկանապետը քննվել է մոտավորապես 4 ժամ, որից հետո գնացել է դատախազությունից: Նախկին պաշտոնյա Սաբրի Ուզուն ևս քննվել էր Հրանտ Դինքի սպանության գործի առթիվ:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող խմբագրության մուտքի մոտ:

Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: