Ադրբեջանի բանտում գտնվող հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ընտանիքը դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ նրա ազատ արձակման և Ադրբեջանի իշանություններին ճնշելու խնդրանքով, հայնում է Telegraph-ը:

Յունուսի ամուսնու եղբայրը՝ Ռամիս Յունուսը, դիմել է Մեծ Բրիտանիայի կառավարությանն ու British Petroleum ընկերությանը: Նա կոչ է արել անմիջապես միջամտել և ապահովել Յունուսի և իր եղբոր ազատ արձակումը: Ռամիս Յունուսն առաջարկել է դա անել ճնշումների միջոցով:

58-ամյա Լեյլա Յունուսը և իր ամուսինը բանտում են պահվում այս տարվա հուլիսից՝ խարդախության և դավաճանության մեղադրանքով:

Մեշ Բրիտանիային են դիմել, որովհետև, Լեյլա Յունուսը ժամանակին եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի անձնական թարգմանչուհին: 

Հիշեցնենք, որ վերջերս վատացել էր Լեյլա Յունուսի առողջական վիճակը: Այդ պայմաններում իրավապաշտպանը մինչև տարեվերջ չի ապրի: