2014 թվականի Անդրեյ Սախարովի անվան մրցանակի համար քվեարկել են Եվրախորհրդարանի երկու մասնագիտացված հանձնաժողովներ, և ընտրել են 3 թեկնածու, հայտնում է contact.az-ը: 

Ընտրված թեկնածուներն են՝ Կոնգոյից բժիշկ Դենիզ Մուկվեգեն, Ուկրաինայից Եվրամայդան շարժումը և Բաքվից Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի ղեկավար Լեյլա Յունուսը:

Հոկտեմբերի 16-ին տեղի կունենա վերջնական քվեարկությունը՝ խորհրդարանի ընդհանուր հավաքի ժամանակ: Մրցանակը կհանձնավի նոյեմբերի 26-ին:

Օրերս Հելսինկյան կոմիտեն իր սահմանած Անդրեյ Սախարովի անվան «Ազատություն» մրցանակ էր հանձնել Ադրբեջանում բանտարկված քաղաքական ակտիվիստներին, այդ թվում՝ Լեյլա Յունուսին:

Հիշեցնենք, որ ներկա պահին Լեյլա Յունուսը գտնվում է Ադրբեջանի բանտում խարդախության և դավաճանության մեղադրանքով: