Սիրայի Քոբանի քաղաքից «Իսլամական պետություն » ծայրահեղական խմբավորման զինյալները անցում են կատարել դեպի Թուրքիա, հայտնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը: 

Գրոհայինները նկատվել են մասնավորապես թուրք-սիրիական ականապատված սահմանի տարածքում: Սա առաջին դեպքն է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները փորձել են հատել թուրք-սիրիական սահմանն ու հայտնվել Թուրքիայում:

Թուրքական սահմանապահն զինվորների ձեռնարկած քայլերի մասին դեռ թերթը լռում է: