«Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտության հետևանքով այսօր մեր տարածաշրջանում գոյություն ունեն 4000-ից ավելի անհայտ կորածներ: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անհայտ կորած անձանց թիվը միասին մոտավորապես 800 է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:  

Անդրադառնալով քաղաքացիական անձանց հայրենադարձմանը, բանախոսը նշեց, որ այս կազմակերպությունը այս պահին մի քանի գործունեություն է ծավալվում: Զ. Ամատունու խոսքով այս հարցով որոշակի օրենսդրական բաց կա Հայաստանում և իրենք համագործակցում են իշխանությունների հետ ստեղծելու համապատասխան մեխանիզմներ, օրենքներ, կարգավորելու անհայտ կորածների հիմնախնդիրը Հայաստանում:

Այս գործընթացում այժմ կա օրենքի մի նախագիծ, որը ներգրավված է նաև Հայաստանի Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների օրենքի  մշակման գործընթացում:

Զ. Ամատունին կարևոր խնդիր է համարում նաև  անհայտ կորածների ընտանիքների հետ կապված աշխատանքները: «Այդ մարդիկ ապրում են 20 տարի, չիմանալով ինչ է կատարվել իրենց հարազատի հետ»,- նշում է նա՝ հավելելով, որ գոյություն ունի սոցիալ-հոգեբանական հատուկ ծրագիր, որը միջոցով փորձում են աջակցել այդ ընտանիքների հոգեբանական, սոցիալական և առողջական խնդիրների լուծմանը: