Գերմանական մի շարք քաղաքներում նկատել են Հիտլերի արտաքինը նմանակող տղամարդու:

Նա մեքենայով շրջում է և ողջույններ հղում, ինչը շատ բնակիչներ սարսափով են ընդունում: Սակայն, նմանակը գովազդում է «Տեսեք, թե ով է վերադարձել» ֆիլմը՝ Հիտլերի մասին:

Երգիծական աշխատանքում ներկայացվում է 67 տարի անց Գերմանիա վերադարձած Հիտլերը: Ըստ սյուժեի՝ վերադարձած Հիտլերը 1945-ից հետո թվագրվող ոչինչ չի հիշում, հրաժարվում է հավատալ անգամ, որ ինքը Հիտլերն է: