Մշակութային հողի վրա լուծվում են նաև դիվանագիտական հարցեր: Այսօր՝ նոյեմբերի 10-ին այս մասին խոսեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

YerevanNews.am-ի այն հարցին, թե ո՞րն էր պատճառը, որ Թուրքիան, որպես թիրախ ընտրեց Շառլ Անզնավուրին և ի՞նչ քայլերի հետագայում սպասենք թուրքական լրատվամիջոցներից, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց.

«Շառլ Անզնավուրը թուրքական լրատվամիջոցներում խիստ հայտնի անձ է, բացի այս ամենից Շառլ Անզնավուրը համաշխարհային մեծություն է, Շվեցիարիայում ՀՀ դեսպանն է, ինչը խիստ կարևոր է բերելով մշակութային հողի վրա նաև դիվանագիտական հարցեր:

Իսկ հաջորդը լինելու է Քիմ Քարդաշյանը: Թուրքական մամուլի երկու հայ աստղերը, ում անունները ամենաշատն է շրջանառվում՝ Շառլ Անզնավուրն է և Քիմ Քարդաշյանը: Ըստ այս տրամաբանության հաջորդը լինելու է հենց նա կապված այն բանի հետ, որ մի ժամանակ խոսվում էր, որ նրա տատը թուրք է, ինչը կարող է նորից օրակարգ բերվել»: