Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ընդունելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ում հետ երկկողմ հարաբերություններից բացի քննարկվելու են նաև Ուկրաինայի և Սիրիայի ճգնաժամերը,ինչպես նաև երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինի պատվին ընթրիք է տալու: Այս մասին տեղեկացնում է France 24-ը:

Պուտինը Թուրքիա է ժամանելու մեծ պատվիրակությամբ: Նա նախ այցելելու է Աթաթուրքի դամբարան, ինչից հետո նախագահական պալատում պաշտոնական ընդունելություն է տեղի ունենալու: Եվ ավելի ուշ կայանալու է Էրդողան-Պուտին առանձնազրույցը:

Պատվիրակությունները քննարկելու են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադառնալու են տարածաշրջանային և միջազգային խնդիրների:

Էրդողանի և Պուտինի նախագահությամբ կայանալու է Թուրքիայի և ՌԴ-ի միջև բարձր մակարդակով համագործակցության խորհրդի 5-րդ նիստը: