Թուրքիայում կցուցադրվի հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ:

Ազգությամբ թուրք գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «The cut» ֆիլմն այս ուրբաթ կցուցադրվի Թուրքիայում:
Թուրքական կայքերից մեկին տված հարցազրույցում ռեժիսորը նշել է, որ իրեն շատերն են խորհուրդ տվել չանդրադառնալ ցեղասպանության թեմային, բայց իր որոշումը մնացել է անփոփոխ:

«Ֆիլմի հիմքում խոսքի ազատությունն է: Լավ, դու այն ցեղասպանություն մի կոչիր, ասա տեղահանություն: Ես մտածում եմ, որ դա ցեղասպանություն էր: Իմ իրավունքը մի՛ ոտնահարիր: Այս ֆիլմի վրա աշխատելու ընթացքում որոշակի խտրականության հանդիպեցի: Տարբեր հայերի հետ հանդիպեցի: Հայերի որոշ խմբեր շոկ էին ապրում՝ իմանալով, որ թուրք եմ։ Հարցնում էին՝ քրիստոնյա՞ եմ, պատասխանում էի՝ ոչ: Սառն էին վերաբերվում: Հետաքրքիր էր, որ շատերն ինձ անտեսում էին, քանի որ մայրս ու հայրս թուրք են: Սակայն ֆիլմս ողջ աշխարհի հայերը շատ հավանեցին ու դրական արձագանքեցին»: - ասել է Ֆաթիհ Աքինը: