Ադրբեջանական Aktual.az կայքը տեղեկացրել է, որ Ադրբեջանի կառավարությունը մտադիր է երկու նոր քաղաք հիմնել:Կայքն այդ մասին  «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր տնօրենի տեղակալ Սիյաֆուշ Նովրուզովը:

Նրա փոխանցմամբ  երկու քաղաքներից մեկը կոչվելու է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով:

«Արդեն բազմիցս խոսվել է այն մասին, որ Ադրբեջանի քաղաքներից մեկը պետք է վերանվանվի Հեյդար Ալիևի անունով: Նախիջևանում արդեն փախստականների համար նախատեսված բնակավայր կա, որը կոչվում է Հեյդարաբադ: Եկել է ժամանակը, որ Հեյդար Ալիևի պատվին նոր քաղաք կառուցվի», -ասել է պատգամավորը: